Հերթական լրտեսության դեպքն է բացահայտվել Ազգային անվտանգության ծառայության կողմից: Ըստ «ՈՄԱ» հիմնադիր Վովա Վարդանովի՝ երբ Ձեր տվյալները ինչ-որ ձևով հասանելի են դառնում թշնամուն և վերջինս շանտաժով և սպառնալիքներով Ձեզնից Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, տարածքային անձեռնմխելիությանը և արտաքին անվտանգությանը վտանգող տեղեկատվություն է պահանջում, այդ դեպքում միակ կառույցը, որին կարող եք դիմել ԱԱԾ-ն է՝ չնայած նրան, որ վստահությունը այս կառույցի նկատմամբ նվազել է քաղաքական պատվերի ենթատեքստում: