Ավելի քան չորս դար ընդմիջումից հետո 9-րդ դարում վերականգնվում է Հայկական պետականությունը։ Հենվելով Բագրատունիների տոհմի դարեր շարունակ կուտակած ռեսուրսների եւ հեղինակության վրա, ճիշտ կողմնվորոշվելով աշխարհաքաղաքական զարգացումներում՝ հմուտ դիվանագետ եւ գործունյա վարչարար Աշոտ I-ը հիմնադրում է նոր արքայական հարստություն եւ միավորում միջնադարյան հայկական իշխաններին մեկ միասնական պետության կազմում։
Միջնադարյան պատմության վերականգնումը պահանջում է հատուկ հմտություններ, քանի որ հայկական, բյուզանդական, վրացական եւ արաբական աղբյուրներից ոչ այդքան շատ պահպանված նյութից պետք է կորզել կցկտուր տեղեկություններ եւ քննական համադրության այն ենթարկել։
Դրա մասին պատմական գիտությունների թեկնածու Սուրեն Մանուկյանը զրուցել է պատմական գիտությունների դոկտոր Արման Եղիազարյանի հետ։