13:30   09-07-2024
Ջիհադ քրիստոնեաների դեմ. Իսլամի գործոնը. #3 Շուշան Խաչատրյան.Մաքուր պատմություն
Թողնել մեկնաբանություն

Հայատյացության պատմությունը քիչ ուսումնասիրված թեմաներից է։ Խնդիրը, հավանաբար դրանում հակաքրիստոնեական տարրերի ներառումն է։ Հանրային ընկալման մեջ ընդունված է Հայոց Ցեղասպանությունը դիտարկել ազգային ծիրի ներքո` թուրքերը կոտորել են հայերին։ Մինչդեռ հարցի խորքային ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ երկար տարիներ շարունակ Օսմանյան Կայսրությունում հայերը ստորադասվել են նախևառաջ որպես քրիստոնեաներ։ Եվ հենց այս վերաբերմունքն է այնուհետև սերտաճել թուրքական ազգայնականության հետ, տարածվելով հայերի, որպես ազգային խմբի վրա։ Հայոց ցեղասպանության ժամանակ հայերին սպանելու կոչը հնչում էր մզկիթներում, նրանց դեմ սրբազան պատերազմ` ջիհադ են հայտարարել։ Սա թուրքական ազգային և կրոնական մտքի համատեղ աշխատանքն էր։

Այս թեմայի շուրջ ցեղասպանագետ, պատմական գիտությունների թեկնածու Սուրեն Մանուկյանն այս թողարկման ընթացքում զրուցել է պատմական գիտությունների թեկնածու, աստվածաբան Շուշան Խաչատրյանի հետ։

Loading...