13:31   09-07-2024
Շարունակել Ցեղասպանությունը. Մուստաֆա Քեմալ Աթաթյուրք.#4 Ռուբեն Սաֆրաստյան.Մաքուր պատմություն
Թողնել մեկնաբանություն

Արդի Թուրքիայի առաջնորդ և հիմնադիր, ՛՛թուրքերի հայր՛՛ Մուստաֆա Քեմալ Աթաթյուրքը անմիջականորեն ներգրավված չի եղել Հայոց Ցեղասպանության իրականացման գործին: Սա առաջին հայացքից նրա կերպարը մաքուր է պահում:
Բայց պատմաբանները Քեմալի գործունեության վերաբերյալ ունեն բազում հարցեր:

Եվ դա վերաբերվում է թե բուն կոտորածներին իր մասնակցությանը, թե նրա կողմից ուղղորդվող Հայոց Ցեղասպանության շարունակման ու ավարտին հասցնելու գործինողը: Մեծ հաշվով այն պայքարը հանուն անկախության, որը նկարագրվում է թուրքական պատմության մեջ, որպես Քեմալի մեծ գործ, կռիվ էր ոչ թե Թուրքիայի արտաքին, այլ ՛՛ներքին թշնամիների՛՛ դեմ՝ հայերի, հույների, եզդիների, ասորիների….

Թեմայի շուրջ պատմական գիտությունների թեկնածու Սուրեն Մանուկյանը զրուցել է արևելագետ-թուրքագետ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանի հետ:

Loading...