Երբ խոսում ենք մեր հարավային հարևանի մասին, պետք է հիշել, որ կա երկու Իրան՝ քաղաքական և քաղաքակրթական: Եթե առաջին Իրանը պարփակված է իր ներկայիս սահմանների մեջ և սահմանափակված օրենսդրությամբ, ապա քաղաքակրթական Իրանը ծավալվում է Ուկրաինա հասնող հյուսիսային հողերից մինչև Աֆղանստանի լեռները: Քաղաքակրթական Իրանը բազմաշերտ է, մանրանկարչության պես հյուսված իմաստների և ձևի ամենանուրբ զարդանախշերից: Թերևս սա է պատճառը, որ հաճախ արևմտյան քաղաքական օրենքները, հասնելով Իրան, ճկվում և փոխվում են՝ ստանալով անսպասելի, աներևակայելի տեսք:
Հայաստանի հարավային դարպասից այն կողմ ձգվող մեծ հանելուկի մասին է Մաքուր Պատմության այս թողարկումը: Պատմական գիտությունների թեկնածու Սուրեն Մանուկյանը զրուցել է իրանագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանի հետ: