՛՛Խամսայի մելիքությունները՛՛ Արցախում հայկական իշխանատոհմերի ստեղծած զինական միության անդամ հինգ հայկական իշխանությունների ընդհանուր անվանումն է, որոնց տիրույթները մոտավորապես համընկնում են ներկայիս Արցախի Հանրապետության տարածքին։
Արցախի մելիքական տոհմերն ուշ-միջնադարի Արցախի ֆեոդալ արքաների և իշխանների անմիջական ժառանգներն ու հետնորդներն էին։ Խամսայի մելիքները հատկապես հզորացել էին 17-րդ դարի վերջին և 18-րդ դարի սկզբին՝ պատմական այդ շրջանում ստանձնելով ու գլխավորելով հայ ազգային ազատագրական շարժումն ընդդեմ պարսկական և թուրքական նվաճողների։