Հայկական Առաջին Հանրապետությունը հիմնադրվել է 1918 թվականի մայիսի 28-ին՝ Ռուսական կայսրության փլուզումից հետո նախաձեռնված Անդրկովկասյան անհաջող միավորումների փլատակների տակ։
1917 թվականի Փետրվարյան ռուսական հեղափոխությունից մինչեւ 1918 թվականի Մայիսյան հերոսամարտերը ընկած ժամանակահատվածը, թերևս, Հայոց պատմության իրադարձություններով ամենաառատ շրջանն է, երբ իրավիճակը փոխվում էր ամեն օր ու համաշխարհային զարգացումներին հարմարվելու, սեփական շահերն առաջ տանելու ձգտող էլիտաները փորձում էին նավարկել այդ փոթորկոտ օվկիանոսում։
Ի վերջո այն բերեց Հայաստանի անկախության։ Վերականգնվեց մոտ վեց դար ընդհատված հայկական պետականությունը, որը գոյատևեց մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը ։
Հայկական Առաջին Հանրապետությունը խոր հետք թողեց Հայաստանի պատմության մեջ՝ դառնալով հայ ժողովրդի անկախության և ազգային ինքնության համար մղվող պայքարի խորհրդանիշը։