Միջնադարյան հայկական մանրանկարչությունը հայ արվեստի պատմության թերևս ամենագունագեղ երևույթն է: Մանրանկարչության վարպետների՝ ծաղկողների ձեռամբ ձեռագրերը զարդարվում էին յուրօրինակ պատկերներով՝ իրենց մեջ ներառելով թե արևմտյան, թե արևելյան տարբեր տեխնիկաների համադրություն:
Մանրանկարչության այս ավանդույթը զարգանում է վաղ միջնադարից և իր գագաթնակետին է հասնում 9-17-րդ դարերում։ Հայկական մանրանկարչությունը երկրի մշակութային ժառանգության կարևոր մասն է, որն արտացոլում է ոչ միայն կրոնական և գեղարվեստական ավանդույթները, այլև միջնադարյան հայերի պատմական իրադարձությունները, հասարակական կյանքը և աշխարհընկալումը։
Թեմայի շուրջ Մաքուր Պատմություն հաղորդաշարի հեղինակ, պատմական գիտությունների թեկնածու Սուրեն Մանուկյանը զրուցել է արվեստաբան, միջնադարյան պատմության մասնագետ Էմմա Չուգասզյանի հետ: