13:45   09-07-2024
Նիստ ու կաց. ինչպես էին ապրում ուշ միջնադարյան Հայաստանում. #13 Շավարշ Ազատյան. Մաքուր Պատմություն
Թողնել մեկնաբանություն

Երբ խոսում ենք պատմության մասին, հաճախ պատկերացնում ենք արքաների և մեծ զորավարների, գեղեցկուհի իշխանուհիների և խորագետ վանականների: Մինչդեռ յուրաքանչյուր ժամանակաշրջանում էլ մարդկանց մեծամասնությունը եղել է հասարակ գյուղացի և քաղաքացի: Նրանք իրենց նիստուկացով եղել են ժամանակաշրջանի իրականության կտավը, թելերը, որոնցով հյուսվում է ժամանակը: Եվ հենց նրանց մասին է, որ լռում են պատմության դասագրքերի մեծ մասը:

Մաքուր Պատմության այս թողարկման ընթացքում փոդքասթի հեղինակ Սուրեն Մանուկյանը պատմական գիտությունների թեկնածու Շավարշ Ազատյանի հետ զրուցել է Հայաստանի պատմագիտության համար նոր ուղու, առօրեական պատմության մասին: ԻՆչպես են ապրել հայ գյուղացին և քաղաքացին ուշ միջնադարում: Ինչից են վախեցել և ինչպես են բաշխել աշխատանքը: Այս և այլ թեմաների շուրջ է ներկայացվող թողակումը:

Loading...