Արաբա-իսրայելական հակամարտությունը ժամանակակից պատմության երկարաժամկետ և ամենաբարդ հակամարտություններից է: Այն սկսվել է 19-րդ դարի վերջին և շարունակվում է մինչ օրս։ Հակամարտության կենտրոնում Իսրայելի հիմնականում հրեա բնակիչների և արաբ պաղեստինցիների միջև հողի շուրջ վեճն է:
Այդուհանդերձ հակամարտության արմատները հասնում ենտարածաշրջանային, կրոնական, պատմական և քաղաքական շերտերին:
Այսօր այս կոնֆլիկտը մնում է ամենաբարդներից մեկը և գրավում է միջազգային հանրության մեծ ուշադրությունը։ 2023 թվականից հետո այս լոկալ կոնֆլիկտը լայնացավ, հասավ մեր տարածաշրջան, իսկ այսօր արդեն ներառվում է թերևս ամբողջ աշխարհի քաղաքական դիսկուրսների մեջ: Կարելի է ասել, որ գաղափարական իմաստով հակամարտության քարտեզը չափազանց մեծացել է:
Մաքուր Պատմության այս թողարկման ընթացքում պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Մելքոնյանի հետ փորձել ենք հասկանալ, թե որտեղից են գալիս այս տարածվող կոնֆլիկտի արմատները և ինչպես է այն զարգացել անցած հարյուր տարիների ընթացքում: