«ՈՄԱ» հիմնադիր Վովա Վարդանովի կարծիքով՝ օրեր առաջ տեղի ունեցած աղետը ապացույցն է այն բանի, որ  նման իրավիճակներում աշխատելու մեր ընդունած ընթացակարգերը  հնացած են: Դրանց գործադրման պարագայում մենք ժամանակային կորստից բացի այլ բան չենք ունենում: Այն, ինչ կարելի էր անել մի քանի ժամում, օրեր է տևում: Մի բան, որ անթույլատրելի է, և մեղավորները պետք է ենթարկվեն պատասխանատվության: