Ըստ «ՈՄԱ» հիմնադիր Վովա Վարդանովի՝ ՀԱՊԿ-ն ստեղծման պահից ի վեր ոչ մի օգուտ չի բերել մեր երկրին: Եվ հիմա Բելառուսի շնորհիվ ստեղծվել է պատեհ առիթ՝ այդտեղից դուռը «շրխկացնելով» դուրս գալու սպառնալիքի համար:  Այդ կառույցից առնվազն երկուսը մեր թշնամու դաշնակիցն են. Բելառուսը՝ բացահայտ, իսկ Ռուսաստանը՝ ոչ ակնդետ: Այս փուլում ՀԱՊԿ-ից դուրս գալու հավանականությունը ավելի քան իրատեսական է: Բայց դեռևս կարելի է փորձել օգուտ քաղել սպառնալիքներով: 
Արտաքին իրավիճակին զուգահեռ երկրի ներսում կատարվում էին անթույլատրելի գործողություններ ոստիկանական ուժերի կողմից: Դրանք, ըստ Վովա Վարդանովի, ոչ միայն դատապարտելի են, այլև՝ քրեորեն պատժելի: