Մենք ապրում ենք մի ժամանակահատվածում, երբ աշխարհը բաժանվել է երկու մասի: Մի մասը՝ Իսրայելի, մյուս մասը Պաղեստինի կողմից է: Սակայն մենք պիտի կարողանանք «շախմատ խաղալ երկու տախտակի վրա միաժամանակ»: Սա ՀՀ նախկին վարչապետ, պրոֆեսոր Արմեն Դարբինյանի կարծիքն է:
Ըստ նրա՝ մենք շարունակ ձեռնպահ ենք եղել աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների հանդեպ: Ժամանակն է, որպեսզի մեր շահը առաջ տանելու համար գործուն քայլերի դիմենք: Չէ՞ որ արաբա-իսրայելական կոնֆլիկտի շուրջ ունեցած դիրքորոշումն է մեծ դեր խաղալու ապագայում երկրների վերադասավորության համար: