16:04   09-07-2024
Գերմանիան Թուրքիայի «Ֆրանսիան» է. Կիսալուսնի մայրամուտը
Թողնել մեկնաբանություն

Ըստ թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանի՝ Գերմանիան ու Թուրքիան լավ հարաբերությունների մեջ են՝ սկսած Առաջին համաշխարհային պատերազմի տարիներից: Այդ հարաբերությունները նմանվում են Հայաստան-Ֆրանսիա պետությունների միջև եղած հարաբերություններին: Գերմանիայում է գտնվում նաև թուրքական մեծ սփյուռքը, որն ի տարբերություն հայկական սփյուռքի՝ առաջացել է աշխատանքային պատճառներով: Այս պահի դրությամբ Գերմանիայում ապրում է մոտ 3.5 միլիոն թուրք: Հետաքրքիրն այն է, որ Գերմանիան մինչ օրս չի ընդունել Հայոց ցեղասպանությունը: Հնարավոր է՝ այն պատճառով, որ ինքն էլ մասնակից է եղել թուրքերի կողմից իրականացվող ցեղասպանության ծրագրին և չի կարող ընդունել իր և իր դաշնակցի մեղքը:

Loading...