Լիլիթ Բորիսին ՛՛Արցախի մայրիկների ակումբ՛՛ ֆեյսբուքյան խումբը ստեղծեց դեռևս 2018 թվականին: Նպատակն էր կիսվել ծնողավարության հետ կապված խնդիրներով, նոր լուծումներով և փորձով: Բայց արի ու տես, որ շատ քիչ ժամանակ անց այս խումբը, որը ավելի քան 14 հազար մասնակից ունի, դարձավ օգնության, սատարի և արագ արձագանքման հարթակ: Բլոկադայի ժամանակ, ամենածանր պահերին, և հիմա՝ արդեն Երևանում և Հայաստանի տարբեր մարզերում ապրող արցախցի (և ոչ միայն) մայրիկները կիսվում են իրենց խնդիրներով, ստանում են բժշկի մասնագիտական օգնություն, տեղում գտնում են նոր ընկերներ և աջակցություն:
Խմբի հիմնադիր Լիլիթը Բորիսին մեր եթերում կիսվել արցախցի մայրիկների հիմնական խնդիրներով, իր ընտանիքի փորձով և հույսի սեփական բանաձևով:
Նախագիծն իրականացվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ֆինանսական աջակցությամբ՝ «Անկախ մեդիա բովանդակության ստեղծում» ծրագրի շրջանակում։