16:40   13-07-2024
Տուն դառնալու իրավունքը. Շուշեցի դեռահասների պատերազմը. Ներուժ
Թողնել մեկնաբանություն

«Ներուժ» հաղորդման այսօրվա հյուրերը պատերազմի սարսափների միջոցով անցած երկու դեռահասներ են՝ Մարինե Սարգսյանն ու Լուսինե Իշխանյանը: Նրանք կիսվել են իրենց կյանքի ամենաբարդ փուլում տեղի ունեցածի տպավորություններով: Պայթյուններ, նկուղային կյանք, շրջափակում, սով, բաժանում հարազատներից և այդ ընթացքում անդադար խախտումներ՝ մարդու և երեխայի իրավունքների տեսանկյունից: Չնայած այս բոլոր արհավիրքներին՝ երիտասարնդերի իրենց մեջ ուժ են գտել անգամ պատերազմական գործողությունների ամենաակտիվ փուլի ժամանակ միջազգային հարթակներում բարձրաձանելու կանանց, երեխաների և ընդհանրապես ամբողջ ժողովրդի բոլոր իրավունքների խախտման մասին: Երկուսն էլ Գլոբալ կամպուսի Երեխաների առաջնորդության թիմի անդամներ են:

Նախագիծն իրականացվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ֆինանսական աջակցությամբ՝ «Անկախ մեդիա բովանդակության ստեղծում» ծրագրի շրջանակում։

Loading...