10:36   19-07-2024
«Ու՞ր կորան» Գմբեթները.Հետախույզի օրագիրը
Թողնել մեկնաբանություն

Վերջերս սոցիալական հարթակներում մարդիկ հետաքրքրվում են «Գմբեթներով»: Շատերը կարծում են, որ «ՈՄԱ»-ն դադարեցրել է գմբեթների կառուցումը: «ՈՄԱ» հիմնադիր Վովա Վարդանովի խոսքով՝ եթե չկա ակտիվ քարոզ և մեդիաաղմուկ, դա դեռ չի նշանակում, որ «Գմբեթներ» չեն պատրաստվում: Ավելի մանրամասն աշխատանքներին ծանոթանալու համար կարող եք այցելել «ՈՄԱ»-ի էջ, որտեղ կատարված աշխատանքների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կա: Սակայն նրա խոսքով՝ պետք է ոչ միայն հասարակական կազմակերպություններն ու Պաշտպանության նախարարությունը ամրաշինական աշխատանքներ կատարեն, այլև՝ Տեղական ինքնակառավարման մարմինները.չէ՞որ միշտ կա պատերազմի սպառնալիք:

Loading...