«Հզոր Միտք»-ը շարունակում է միավորել, թիմեր ձևավորել և առաջ շարժվել: Հերթական ամռան ծրագրերից են ճամբարները, որոնք այս երկու ամիսներին հնարավորություն են դարձել շատ պատանիների համար և իհարկե «Հզոր համայնքը Ջավախքում 3»-ը: Միջոցառումը այս անգամ տեղի է ունենալու հուլիսի 28-ին: Հայաստանից դուրս` մի փոքր հայրենիքում ևս մեկ անգամ բոլորը կհավաքվեն` լսելու, ծանոթանալու և պարելու: