Հայաստանի Հանրապետությունը բռնի տեղահանված արցախահայությանը առաջարկեց տարբեր որակավորման ծրագրեր, որի ընթացքում մարդիկ պետք է նոր հմտություններ սովորեին և արագ մտնեին աշխատաշուկա: Իրականությունը, սակայն, այլ պատկեր ցույց տվեց: Կորուպցիան, վատ նախնական հաշվարկներրը ստիպեցին, որ ծրագիրը կանգ առնի: Արդյունքում խոցելի վիճակում գտնվող ծնողը, ստիպված վերցնում է իր երեխային և արտագաղթում:
Արցախի սոցիալական զարգացման հիմնադրամի տնօրեն Սոֆյա Հովսեփյանը նշում է, որ այս հարցում պետք է շտապել, վազել ամեն օր, քանի որ ամեն կորցրած օրը Հայաստանի համար հավասար է մեկ կորցրած ընտանիքի:
Նախագիծն իրականացվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ֆինանսական աջակցությամբ՝ «Անկախ մեդիա բովանդակության ստեղծում» ծրագրի շրջանակում։