Պատերազմի հետևանքով տեղահանված աշակերտի համար նոր դպրոց տեղափոխվելը կարող է սթրեսի պատճառ լինել: Նա հայտնվում է անծանոթ միջավայրում, որտեղ պետք է հարմարվի նոր կանոններին, մշակույթին և լեզվին: Ընկերների բացակայությունը կարող է նաև մեծացնել մեկուսացման և անհանգստության զգացումը: Իսկ չհասկացված լինելու կամ մերժվելու վախը մեծացնում է ներքին լարվածությունը՝ խանգարելով հարմարվելուն և սովորելուն: Կարևոր է, որ այս դժվարին ժամանակահատվածում երեխային շրջապատող մեծահասակները նրան անհրաժեշտ աջակցություն և ըմբռնում ցուցաբերեն։ Բացի այդ՝ շատ կարևոր է ուսուցչի դերը: Ըստ հայոց լեզվի և գրականության մասնագետ Հեղինար Գրիգորյանի՝ ուսուցիչը պետք է լինի շատ նրբանկատ, բացառի կոպտությունն ու գերհոգատարությունը: Բացի աշակերտներից, ուսուցիչները ևս ունեն նույն խնդիրը: «Ներուժ» հաղորդման հերթական թողարկման շրջանակներում անդրադարձել ենք աշակերտների և ուսուցիչների համարվողականության խնդիրներին: