16:36   23-08-2024
Հայկականությունը՝ Կալիֆոռնիայի համալսարանից ներս. #20 Բարլո Տեր-Մկրտչյան
Թողնել մեկնաբանություն

Ներդրումները հայագիտության մեջ շատ քիչ են: Դա նկատելի է և ՛ Հայաստանում, և՛ սփյուռքում: Սակայն մարդիկ, ովքեր գիտակցում են հայագիտության կարևորությունը ազգապահպանության գործում, ջանքեր չեն խնայում սեփական նախաձեռնությամբ այդ դժվարին առաքելությունը հաջողության հասցնելու համար։ Հայ մնալը հեշտ է միայն Հայաստանում: Մեր պետության սահմաններից դուրս այն առանձնահատուկ նվիրվածություն է պահանջում։ Պատմական գիտությունների թեկնածու Սուրեն Մանուկյանը Կալիֆոռնիայի պետական համալսարանի հայագիտության ամբիոնի Բերբերյան տնօրեն Բարլո Տեր-Մկրտիչյանի հետ զրուցել է հայագիտության խնդիրների, Հայաստանի և սփյուռքի գիտնականների կապերի, Ամերիկայում հայկական համայնքների պահպանության և այլ հարցերի շուրջ:

Loading...