Արևմտյան Նեղոսի տենդը վիրուսային
ծագման հիվանդություն է, որը փոխանցվում
է
Culex ցեղի
մոծակների
միջոցով:
Վարակումը
ամենից
հաճախ
տեղի
է
ունենում
թռչունների
շրջանում,
սակայն
մարդիկ
և
որոշ
կաթնասուն
կենդանիներ
նույնպես
կարող
են
վարակվել:
Մարդկանց
մոտ
վարակի
ախտահարման
դեպքերի
80%-ն
անցնում
է
առանց
ախտանիշների։
Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդի առաջին դեպքն արձանագրվել է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում՝
անհայտ
ծագման
մենինգիտ
ախտորոշմամբ
պացիենտի
մոտ։
Հիվանդությունը մարդուց մարդուն չի փոխանցվում, բայց կարող է փոխանցվել արյան փոխներարկման, օրգանների փոխպատվաստման
միջոցով
և
մորից
երեխային
ճանապարհով։
Վիրուսից պաշտպանվելու, վարակման դեպքում գրագետ քայլերի ու անհանգստացնող ախտանիշների մասին զրուցել ենք ԵՊԲՀ ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի դոցենտ, «Միքայելյան»
համալսարանական հիվանդանոցի ինֆեկցիոնիստ, բ․գ․թ. Մելանյա
Շմավոնյանի հետ: