Մասնագետները պնդում են, որ «ծերություն» հիվանդություն չկա: Ավելին՝ այսօր բժշկությունն այնքան է զարգացել, որ տարեց մարդը
կարող է ապրել լիրաժեք, բարձր կյանքի որակով
ու առանց ցավի:
Թե ինչպես է սա հնարավոր, երբ է պետք սկսել և ում հետ, քննարկել ենք թերապևտ, սրտաբան, ծերաբույժ «Ներքին
հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիա»-ի նախագահ Լամարա Մանուկյանի հետ:
Հաղորդան երկրորդ հատվածում զրուցակիցս «COSMOLAB» էսթետիկ բժշկության
և մաշկաբանության կենտրոնի Բժիշկ-մաշկաբան Աննա Սարգսյանն է: Բժշկուհու հետ խոսել ենք
չոր մաշկի առանձնահատկությունների, խնամքի ու հնարավոր անհարմարությունների մասին: