Նախագիծն իրականացվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ֆինանսական աջակցությամբ՝ «Անկախ մեդիա բովանդակության ստեղծում» ծրագրի շրջանակում։
Տեղահանումից անցել է ուղիղ մեկ տարի: Բայց դեռևս տեղահանված մեր հայրենակիցներից շատերի խնդիրները մնում են չլուծված, և դեռ լուծման հեռանկարներ էլ չկան: Այդ խնդիրներից առաջնայինը, թերևս, աշխատանքն է: Հատկապես ծանր է վիճակը 40+ մարդկանց համար, ովքեր անմրցունակ են համարվում, իսկ, օրինակ՝ 55 տարեկան մարդիկ ոչ թոշակառու են, ոչ աշխատունակ. Ի՞նչ անեն նրանք, ինչպե՞ս ապահովեն իրենց ընտանիքին: Պետության կողմից ուշ փոխանցվող գումարներից մինչև բնակապահովման ծրագրի խնդիրներ զրուցել ենք հասարակական գործիչ Լիանա Պետրոսյանի հետ: