Այս հաղորդման մեջ քննարկել ենք Ռուբեն Վարդանյանի կալանքի շուրջ իրավիճակը և ռուսական իշխանությունների քաղաքական մոտեցումները։
Ինչպիսի անձնական և քաղաքական դրդապատճառներ ունի Վլադիմիր Պուտինը COP29-ին անձամբ չմասնակցելու համար:
Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչը նշել է, որ եթե ՀՀ Սահմանադրությունը մնա ներկա ձևով, խաղաղության պայմանագիրը կարող է լինել կարճատև, քանի որ ցանկացած նոր կառավարություն, որը դեմ է Ադրբեջանի հետ խաղաղությանը, կարող է այն չեղարկել։ Սա նշանակում է, որ Ադրբեջանը ցանկանում է խաղաղություն կնքել ոչ թե վարչապետ Փաշինյանի, այլ Հայաստանի հետ։
Բացի այդ, խոսել ենք այն դիվանագիտական մեխանիզմների մասին, որոնք կարող են կիրառվել գերիների հարցի լուծման համար։
Միացեք մեր քննարկմանը և կիսվեք ձեր կարծիքով մեկնաբանություններում։