13:23   31-10-2024
«Վրացական երազանք» կամ ռուսական իրականություն.ընտրությունները Վրաստանում.Մոդուս Վիվենդի
Թողնել մեկնաբանություն

Մի կողմից ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է Հայաստանի և Ադբեջանի սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգը վավերացնելու մասին օրենքը: Մյուս կողմից Ադրբեջանի նախագահը հրամանագիր է ստորագրել՝ հաստատելով Հայաստանի հետ սահմանի սահմանազատման հանձնաժողովի համատեղ գործունեության կանոնակարգը: Սա կարո՞ղ ենք ճշգրիտ և երկկողմանի սահմանազատման սկիզբ համարել:

Հոկտեմբերի 24-ին Եվրամիությունը բանաձև ընդունեց, որով ադրբեջանական զորքը պիտի դուրս գա ՀՀ ինքնիշխան տարածքից: Սա ի՞նչ կարող է փոխել:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԲՐԻՔՍ-ի իր ելույթում նշեց, որ Հայաստանը պատրաստ է ինքնուրույն ապահովել իր տրամադրած հաղորդակցությունների անվտանգությունը: Սա նշանակու՞մ է, որ նաև էքստերիտորիալի հաղորդակցության դեպքում մենք հրաժարվում ենք երրորդ երկրի վերահսկումից:

Վրաստանում ընտրություններ տեղի ունեցան: Իշխող «Վրացական երազանքը» հաղթեց: Բայց նախագահը հրաժարվեց ճանաչել ընտրությունների արդյունքները: Ինչպե՞ս կարող է Վրաստանի ընտրությունն ազդել ՀՀ վրա:

Loading...