Ժամանակն ապացուցեց, որ պարտադիր չէ միայն հոգեկան խանգրումներ ունենալ, հոգեբույժին դիմելու համար: Եվ այն նուն տրամաբանությամբ, ըստ որի ատամը ցավելիս դիմում ենք ստոմատոլոգին կամ էլ դիաբետի ժամանակ՝ էնդոկրինոլոգին, այդպես էլ հոգու «ցավի» ժամանակ պետք է այցելել հոգեբույժի: Ե՞րբ և ինչո՞ւ դիմել հոգեբույժին… այս և հարակից այլ հարցեր քննարկել ենք «Մագնուս» արտահիվանդանոցային հոգեբուժական - հոգեթերապևտիկ կենտրոնի տնօրեն, Մ.Հերացու անվան ԵՊԲՀ հոգեբուժության ամբիոնի բ.գ.թ. դոցենտ, հոգեբույժ Մարգարիտ Թադևոսյանի հետ:
Հաղորդման երկրորդ հատվածում զրուցել ենք ստոմատոլոգիայում օգտագործվող նորագույն տեխնոլոգիաների կարևորության ու արդյունավետության մասին: Զրուցակիցս «Էրոդենտ» ստոմատոլոգիական կլինիկայի բժիշկ-ստոմատոլոգ Սաթինե Գրիգորյանն է: