Թավշյա հեղափոխությունը մեծ ոգևորությամբ ընդունվեց հասարակության մեծ մասի կողմից: Փոփոխության հույսը մեծ էր: Այդուհանդերձ, այսօր՝ վեց տարի անց, իրավիճակը շատ ավելի բարդ է թվում: Առաջացել են նոր մարտահրավերներ, որոնց մասին ժամանակին փողոց դուրս եկած մարդիկ պատկերացնել անգամ չէին կարող:
Ինչը տարիներ առաջ վեռեց ժողովրդի ցասումը և ինչ ունենք այսօր: Թեմայի շուրջ շարունակում ենք հատուկ հարցազրույցների շարքը: Այս անգամ փորձեցինք ամփոփել վեց տարին Առավոտ թերթի խմբագիր Արամ Աբրահամյանի և քաղաքագետ Հրանտ Միքայելյանի հետ:
Հաղորդումը նկարահանվել է ՛՛Երիտասարդների ներգրավումը Հայաստանի ժողովրդավարական ապագայի ձևավորման մեջ հետհեղափոխական, հետպատերազմյան Հայաստանի քաղված դասերի վերլուծության միջոցով՛՛ ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Կովկասի ինստիտուտի կողմից՝ Տեղական նախաձեռնությունների կանադական հիմնադրամի աջակցությամբ։