Ամիսներ առաջ Անդրանիկ Քոչարյանի կողմից կասկածի տակ դրվեց Ցեղասպանության փաստը: Իսկ օրեր առաջ ԱԳՆ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ Ցեղասպանության ճանաչումը մեր առաջնային խնդիրը չէ: Սրանից կարող ենք եզրակացնել, որ Թուրքիան, որպես ՀՀ հետ հարաբերությունների կարգավորման գլխավոր նախապայման, է առաջ քաշել ցեղասպանությունից հրաժարումը, և եթե այդպես է, ապա ինչ հետևանքներ կարող է ունենալ մեզ համար:
• Առանց Ադրբեջանի հետ պայմանագրի կնքման Թուրքիան դրականապես կարձագանքի՞ սահմանի բացման մեր առաջարկներին:
• Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ֆեյսբուքյան իր անձնական էջում հրապարակել է վրացական տուրօպերատորներից մեկի գրառումը՝ Լոռի և Տաշիր այցելելու մասին։ Գրառման մեջ ասվում է, որ դա «տխուր, բայց պարտադիր շրջագայություն է»: Հայաստանի Ախթալայի, Քոբայրայի, Սանահինի, Հաղպատի, Օձունի և այլ մշակութային հուշարձանները ներկայացվել են որպես «պատմական Վրաստան», որոնք, ցավոք, մնացել են Լոռիում։ Ի՞նչ միտում ունի այս քայլը: