Արձակուրդները մի վատ հատկություն ունեն՝ վաղ թե ուշ վերջանում են: Ամանորյա տոներից հետո կրկին աշխատանքի գնալը շատերի համար հետտոնական սթրես է: Դրանից ազատվելու համար երբեմն բավական երկար ժամանակ է անհրաժեշտ:
Հետտոնական սթրեսների պատճառները շատ տարբեր են, նաև՝ անհատական: Պատճառներից կարող են լինել ռեժիմի փոփոխությունը, չարդարացված սպասելիքները, տոների ընթացքում գերհոգնածությունը և այլն: Թե ինչպես հաղթահարել հոգեկան անհարմարությունը քննարկել ենք «Հոգեսոցիալական կարգավորման կենտրոն»-ի հոգեբան Աննա Բադալյանի հետ: