Դժվարացած քթային շնչառությունն առաջին հայացքից աննշան թվացող խնդիր է, սակայն կարող է լուրջ հետևանքների հանգեցնել: Դժվարաշնչության հետևանքով օրգանիզմում առաջանում է քրոնիկ թթվածնային քաղց (հիպոքսիա), ինչն էլ բերում է օրգանների թերսնուցման, ախտահարելով՝ սիրտը, գլխուղեղը և մի շարք այլ օրգաններ: Մանկական և մեծահասակների քիթ-կոկորդ-ականջաբան(ԼՕՌ) Տաթև Գարեգինյանի հետ զրուցել ենք խնդրի առաջացման պատճառների ու շտկման մեթոդների մասին: