Կրեմլում Հայաստանի հետ հարաբերություններն այսուհետ կհամակարգի Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սերգեյ Կիրիենկոն: Նախկինում հայաստանյան ուղղության համար պատասխանատու էր նախագահի աշխատակազմի ղեկավարի մեկ այլ տեղակալ՝ Դմիտրի Կոզակը։ Նոր համակարգողի հետ շատերն են հույս կապում, ենթադրելով, որ կարող է նոր էջ բացվել ՀՀ-ՌԴ հարաբերություններում: Գործարար ալիքի լուրերը այս մասին մեկնաբանություն է լսել «Վերելք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանից: