14:19   25-06-2025
Արևային ոլորտի օրենսդրական փոփոխություններն ու հաջորդող հետևանքները.
Թողնել մեկնաբանություն

Արևային ոլորտի
օրենսդրական փոփոխությունները վտանգավոր հետևանքներ կարող են ունենալ ոլորտի
զարգացման, երկրի էներգետիկ կայունության և,  առհասարակ, Հայաստանի
տնտեսության վրա․ այս մասին հայտարարեցին արևային ոլորտի առաջատար
ընկերությունների ղեկավարները։ 

 

Ոլորտի խոշորագույն
դերակատարների նախաձեռնությամբ կազմակերպված քննարկմանը արևային էներգետիկայի
ոլորտում գործունեություն ծավալող ավելի քան 20 ընկերություն էր մասնակցում, որոնք
մտահոգ են սպասվող զարգացումներով և պատրաստ են ներգրավվել մասնագիտական խմբերի
աշխատանքներին։ 

 

«Այս նախաձեռնությամբ
քաղաքականություն ձևավորող կառույցներին առաջակում ենք ներգրավել արևային ոլորտի
ընկերություններին՝ արդեն գոյություն ունեցող համակարգային խնդիրներին լուծումներ
գտնելու, քանի որ բոլորիս համար գերագույն նպատակը կայուն և անվտանգ էներգետիկ համակարգի
ստեղծումն է, իսկ այդ գործում առանց մեկս մյուսի չենք կարող հաջողել»,-
նշեց արևային ընկերության հիմնադիր  Տիգրան Օխանյանը։

 

Արևային էներգետիկայի
ոլորտը Հայաստանում վերջին տարիներին զարգացել է առաջանցիկ տեմպերով՝ պետական
աջակցության քաղաքականության, սուբսիդավորման ծրագրի ներդրման և այլ
նախաձեռնությունների շնորհիվ։ Արևային կայանների արտադրած էլեկտրաէներգիան այսօր արդեն ավելի
քան 13 տոկոս է կազմում։
Իսկ ամառվա ցերեկային
ժամերին արևն ապահովում է երկրում արտադրվող էլեկտրաէներգիայի մինչև 85
տոկոսը։  Հատկապես ցերեկային ժամերին էլեկտրաէներգիայի ավելցուկը,
ենթակառուցվածքների սահմանափակ կարողություններն ու պահանջարկի ոչ արդյունավետ
կառավարումը ոլորտը կանգնեցրել են լուրջ մարտահրավերների առջև։ 

 

















«Այժմ հասել ենք մի
հանգրվանի, երբ Հայաստանի էներգետիկ համակարգը կարող է անվտանգության և
կայունության հետ կապված լուրջ խնդիրներ ունենա, որոնք կարող են արտահայտվել
գերծանրաբեռնվածության, վթարների, հոսանքի անջատումների և այլ բարդությունների
տեսքով։ Խնդրի լրջությունը գիտակցելով՝ մենք հրավիրում ենք բոլոր շահառու
կառույցների ուշադրությունը և հայտնում մեր պատրաստակամությունը՝ ակտիվորեն
ներգրավվելու քննարկումներին և առաջարկելու խնդիրների լուծման մեր փաթեթը»,- նշեց
արևային ընկերության հիմնադիր տնօրեն Հայկ Շեկյանը՝ ընդգծելով, որ արևային ոլորտն
այսօր Հայաստանի տնտեսության ամենազարգացած ճյուղերից է, հետևաբար անթույլատրելի է
զարգացումը կասեցնել, հատկապես որ կա միջազգային արդյունավետ փորձ, և «մենք կարող
ենք այդ փորձը գործի դնելով՝ խնդիրներին լուծում տալ նաև այստեղ՝ Հայաստանում»։ 

Loading...