Խոսքն ուժ ունի, այն կարող է փոխել աշխարհը լավ կամ վատ ուղղությամբ: Ուրեմն ուշադիր լինենք, թե ինչ ենք խոսում, անգամ ինչ ենք մտածում։ Գեղեցիկ ու կշռադատված խոսքը հավելյալ գրավչություն է հաղորդում մարդուն։ Միաժամանակ բերանից դուրս եկածը տրամադրություն, դեպքեր և իրավիճակներ է փոխում։ «Հոգեսոցիալական կարգավորման կենտրոն»-ի հոգեբան, խորհրդատու Աննա Բադալյանի հետ քննարկել ենք թե ինչպես խոսքով, լավատեսությամբ ու սեփական ուժերին հավատալով փոխել սեփական կյանքը։