Ժամանակակից բժշկությունը տարբերակում է A, B, C եւ E հեպատիտները, սակայն դրանցից առավել տարածված են B եւ C հեպատիտները: Հեպատիտ B-ն ու հեպատիտ C-ն փոխանցվում են արյան միջոցով: Այսինքն՝ վարակվել կարելի է արյան փոխներարկման, տարբեր բժշկական պրոցեդուրաների ժամանակ, ինչպես նաեւ գեղեցկության սրահներում՝ մանիկյուրի, պեդիկյուրի, տատուաժի ժամանակ: Հեպատիտներով կարելի է վարակվել նաեւ անպաշտպան սեռական ակտի ժամանակ: Գոյություն ունի նաեւ փոխանցման այսպես կոչված հորիզոնական համակարգ՝ վարակված մորից երեխային ծննդաբերության ժամանակ:
Թե ինչ է առաջարկում ժամանակակից բժշկությունը, ներկացնում է Հայկական լյարդաբանական ասոցիացիայի նախագահ, «Երևան» ԲԳԿ-ի գաստրոէնտերոլոգիայի և հեպատոլոգիայի ծառայության ղեկավար Հասմիկ Ղազինյանը։