Ամբողջ աշխարհում, յուրաքանչյուր տարի ավելի քան 2 մլն կնոջ մոտ ախտորոշվում է կրծքագեղձի քաղցկեղ։ Կանանց չարորակ նորագոյացությունների ընդհանուր կառուցվածքում այն գրավում է առաջին հորիզոնականը:
«Հայ-ամերիկյան առողջության կենտրոն»-ի տնօրեն Խաչանուշ Հակոբյանի հետ զրուցել ենք կրծքագեղձի քաղցկեղի տարածվածության, ախտորոշման միջոցների ու կանխարգելման մեթոդների մասին։