Սեպտեմբերի 29-ը Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և Սրտի համաշխարհայաին ֆեդերացիայի կողմից հռչակվել է որպես Սրտի համաշխարհային օր և նշվում է ամբողջ աշխարհում: Յուրաքանչյուր տարի, համաձայն ԱՀԿ տվյալների, առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններից աշխարհում մահանում է ավելի քան 38 միլիոն մարդ, որից 48%-ը կազմում են արյան շրջանառության համակարգի հիվանդությունները: Աստղիկ ԲԿ սրտաբան, առիթմոլոգ, էլեկտրոֆիզիոլոգ Հերմինե Պողոսյանի հետ զրուցել ենք առողջ սիրտ ունենալու սկզբունքների, մասնագետին դիմելու ախտանիշների ու օրվա խորհրդի մասին։