Ավելորդ քաշը ոչ վարակիչ հիվանդությունների զարգացմանը նպաստող առավել տարածված ռիսկի գործոններից է: Մեր օրերում հավելյալ քաշի դեմ պայքարելու մեթոդների պակաս չկա։ Այս շարքում իրենց ուրույն տեղն ունեն նիհարեցնող՝ բարիատրիկ վիրահատությունները։ «Աջափնյակ» բժշկական կենտրոնի հիմնադիր տնօրեն, ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբույժ, բ․գ․թ․ Գրիգորի Մանուկյանի հետ զրուցել ենք միջամտության ցուցումների, նախապատրաստությունների ու հետվիրահատական խնամքի մասին։ Մանրամասները տեսանյութում։