14:00   24-07-2026
Պարը նաև բուժում է. .«Ռադիոառողջարան»
Թողնել մեկնաբանություն

Պարը լիարժեք թերապիա է, որն օգնում է վերականգնել ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեկան առողջությունը։ Պարի հիմնական բուժիչ և առողջարար ազդեցությունները ներառում են մտավոր և հոգեկան առողջություն։ Այն  նվազեցնում է սթրեսը, անհանգստությունը և դեպրեսիան։  Բարելավում է հիշողությունը, ուշադրությունը և կոորդինացիան։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ պարը նվազեցնում է դեմենցիայի և Ալցհեյմերի հիվանդության զարգացման վտանգը:  Լինելով աերոբիկ ակտիվություն՝ այն լավացնում է արյան շրջանառությունը, կարգավորում շնչառությունը և ամրացնում սրտամկանը։

Պարն օգնում է ձևավորել ճիշտ կեցվածք, ազատվել մեջքի և վզի ցավերից, պահպանել հոդերի ճկունությունը։ Թեման քննարկել ենք «Ավետիս» պարային համույթի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Հովսեփ Ավետիսյանի հետ։

Loading...