12:22   30-08-2020 Image Description
Չինաստանում երկհարկանի հյուրանոցի փլուզուման հետևանքով 29 մարդ է զոհվել
Թողնել մեկնաբանություն

Չինաստանի հյուսիսային Լինֆեն քաղաքում երկհարկանի հյուրանոց է փլուզվել, 29 մարդ զոհվել է, հաղորդում է չինական CGTN լրատվական գործակալությունը:

Դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով 9:40-ին:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ներկա պահին հաղորդվում է 28 վիրավորի մասին, որոնցից 7-ը ծանր վիճակում են, 21-ը՝ միջին ծանրության:

Չինաստանի պետական խորհրդի աշխատանքային անվտանգության կոմիտեից հայտնել են, որ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ քննություն է տարվելու:

Տեղեկացնում է՝Tert.am-ը:


Loading...