14:01   01-09-2020
«Հանուն հայրենիքի՝ դավիթբեկաբար». 100 տարի առաջ Նժդեհը ոգեփոխեց հային. «Հայու տեսակ»
Թողնել մեկնաբանություն

100 տարի առաջ Կապանի Կավարտ գյուղի եկեղեցում Նժդեհի զինվորները
Դավիթ Բեկի անունով ուխտեցին հավատարիմ մնալ հայրենի երկրի ազատությանը, իրենց հրամանատար
Նժդեհին և կռվել մինչև վերջին շունչը: «Սյունիքի զինված գյուղացիությունը հեռու էր
կանոնավոր զորք լինելուց, սակայն գիտակցական կարգապահությունն առավել, քան օրինակելի
էր նրանց մեջ: Խաղաղ պայմաններում զինվորն ու ղեկավարը մնում էին որպես զինակից ընկեր,
ժողովրդի սերը նրանց միակ վարձատրությունն էր, հրաժեշտի ժամին ասում էին՝ գնում ենք
հաղթելու: Ասպետ էր սյունեցին, ինքնապաշտպանության ժամանակ անխնա, բայց ոչ վայրագ:
Նրա նշանաբանն էր ՝ հանուն հայրենիքի՝ դավիթբեկաբար»:

Loading...