19:11   09-09-2020
SWOTarium. հարթակ, որտեղ գործատուն ինքն է կրթում իր ապագա աշխատակցին. «Բիզնեսի անատոմիա»

Հայաստանում Առաջին Բիզնես Դպրոցի այս տարվա «Դարձրու Գաղափարդ Իրական Բիզնես» ֆինանսավորման ծրագրի հաղթողն է Լիլիթ Մովսեսյանի SWOTarium նախագիծը: Այն ինտերակտիվ վիրտուալ հարթակ է, որտեղ հանդիպում են գործատուն և աշխատանք փնտրող ուսանողը: Գործատուն մասնակից է դառնում իր իսկ ապագա աշխատակցի «կերտմանը». բացահայտում է ուսանողի թույլ կողմերն ու բացակայող հմտությունները և զարգացնում դրանք՝ ամենատարբեր ոչ ֆորմալ կրթական ծրագրերի միջոցով: Ինչպե՞ս գաղափարը դարձնել իրական բիզնես. «Բիզնեսի անատոմիա» հաղորդման այս թողարկմանը հյուրընկալել ենք Հայաստանում Առաջին Բիզնես Դպրոցի հիմնադիր Ծովինար Սարգսյանին և SWOTarium ստարտափի հիմնադիր Լիլիթ Մովսեսյանին:

Loading...