17:03   03-09-2020
Հունաստանը Թուրքիայի դեմ պայքարի դաշնակիցներ է փնտրում. մենք կմիանա՞նք ձևավորվող դաշինքին. «Քաղաքական գործակից»

Միջերկրական ծովի հունական ջրերում Թուրքական նավերի հայտնվելով տարածաշրջանում նոր պատերազմի վտանգ առաջացավ։ Ինչպե՞ս են զարգանալու իրադարձությունները Մերձավոր Արևելքում Բեյրութում տեղի ունեցած պայթյունների և Հունաստանի ու Թուրքիայի միջև ծովային հակամարտության սրումից հետո: Ստեղծվում է հակաթուրքական դաշինք․ ի՞նչ դեր կարող է ունենալ Հայաստանը այդ դաշինքում։ Հնարավո՞ր է ուղիղ բախում ՆԱՏՕ-ի անդամ 2 երկրների՝ Թուքրիայի և Հունաստանի միջև։ Լրագրողի հարցին Թուրքիայի պաշտպանության նախարարն առաջին անգամ ուղիղ պատասխանեց, որ Թուրքիան հայ-ադրբեջանական հակամարտության կողմ է։ Ինչպիսի՞ն պետք է լինի մեր արձագանքը այս հայտարարությանը։ Ինչպե՞ս կարող են Մերձավոր Արևելքի իրադարձություններն ազդել Հայաստանի վրա: Արդյոք Թուրքիան Հայաստանի համար սպառնալիք չէ նաև ծովային սահմանները ընդլայնելիս։ Թեման վերլուծում են Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը և քրդագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը։

Loading...