Սև ծովի առափնյակում ապրող փոքրաթիվ ժողովուրդների երեխաների համար
մայրենիով մանկական երգեր. նախաձեռնության
հեղինակներից է իսլամադավան հայ Այշենուր Քոլիվարը: Պարզ տեքստեր, տարրական գիտելիքներ.
Երեխաների առաջին ու հաճելի ծանոթությունը մայրենիին երգերի միջոցով է: Ստեղծվել է
4 երգ, որոնցից երկուսը՝ «Ալի Պապիկ»-ը և «Փոքրիկ Աստղ»-ն այս հաղորդմանը ներկայացնում
է հայագետ, համշենագետ Սերգեյ Վարդանյանը: