09:58   16-09-2020
Բելառուսում հայտնել են՝ երբ են սկսելու կորոնավիրուսի դեմ բնակչության պատվաստումը
Թողնել մեկնաբանություն

Բելառուսի առողջապահության նախարար Դմիտրի Պինևիչը հայտնել է երկրում նոր տեսակի կորոնավիրուսի դեմ առաջիկա պատվաստման ժամկետների մասին: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն՝ հղում անելով տեղի հեռուստաալիքին:

Բելառուս նախարարը հիշեցրել է, որ քաղաքացիներին պատվաստելու են Ռուսաստանում ստեղծված դեղամիջոցով:

Մեջբերելով նախարարի խոսքը՝ հեռուստաալիքը հայտնել է, որ պատվաստման գործընթացը Բելառուսում կմեկնարկի «տառացիորեն մեկ ամսից»:

Բելառուսում համաճարակի ողջ ընթացքում կորոնավիրուսով վարակվել է 74 552 մարդ, մահացել՝ 761-ը:

Հիշեցնենք, որ «Քովիդ-19»-ի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութի գրանցման մասին օգոստոսի 11-ին հայտարարել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:


Գրում է՝ Tert.am -ը:

Loading...