10:27   16-09-2020
Գրենլանդիայի խոշորագույն սառցադաշտից հսկայական սառցակտոր է անջատվել
Թողնել մեկնաբանություն

Գրենլանդիայում գտնվող խոշորագույն արկտիկական սառցադաշտից հսկայական սառցակտոր է անջատվել, որի մակերեսը կազմում է 110 քառ. կմ:

Ինչպես հաղորդում է BBC News-ը, գիտնականների կարծիքով՝ դա հուշում է շատ արագ տեղի ունեցող կլիմայական փոփոխությունների մասին:

Գերմանական Էրլանգեն-Նյուրնբերգի համալսարանի մասնագետ Ջենի Տուրտոնի խոսքով՝ օդի ջերմաստիճանը Գրենլանդիայում վերջին 40 տարում բարձրացել է 3 աստիճանով՝ ըստ Ցելսիուսի: Իսկ անցած և այս տարվա ընթացքում ռեկորդային բարձր ջերմաստիճաններ են արձանագրվել:

79N անվանումը ստացած սառցադաշտը դեռևս 2019 թվականին բաժանվել էր երկու մասի, որի փոքր մասը դեպի հյուսիս էր ուղղվել: Հենց այդ հատվածն էլ, որն անվանում են Spalte սառցադաշտն էլ հետագայում պատվել է ճաքերով: 2020 թվականի տաք ամառն ավելի է խորացրել իրավիճակը:

Գրում է՝ Tert.am -ը:

Loading...