10:28   16-09-2020
Բելառուսում մեկնարկել են կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի կլինիկական փորձարկումները
Թողնել մեկնաբանություն

Սեպտեմբերի 15-ին Բելառուսում մեկնարկել են կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի կլինիկական փորձարկումները: Այս մասին հայտնում է «Բելտա» գործակալությունը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարար Դմիտրի Պինևիչին:

Նրա խոսքով՝ փորձարկումները կմերկնարկեն բուժկենտրոնների ընտրվելուն պես: «Համարեք, որ կլինիկական փորձարկումների մեկնարկը տրվել է»,- գործակալությունը մեջբերում է նախարարի խոսքը:

Նա հավելել է, որ պատվաստանյութի կիրառումը կսկսվի, երբ բոլոր փորձագետները դնեն իրենց ստորագրությունը, և իրենք 100 տոկոսով վստահ լինեն:

Հիշեցնենք, որ բելառուս նախարարն ավելի վաղ հայտնել էր, որ երկրում քաղաքացիների պատվաստումները կմեկնարկեն մեկ ամսից: Նրա կարծիքով հենց այդքան ժամանակ անհրաժեշտ կլինի փորձարկումներն ավարտելու համար:

Գրում է՝ Tert.am -ը:


Loading...