10:37   16-09-2020
Մոսկվայում վերջին մեկ օրում կորոնավիրուսից 10 մարդ է մահացել, մահվան դեպքերի ընդհանուր թիվն անցել է 5000-ը. ТАСС
Թողնել մեկնաբանություն

Մոսկվայում վերջին 24 ժամում կորոնավիրուսից 10 մարդ է մահացել, որոնց բոլորի մոտ հիվանդությունը թոքաբորբով է ուղեկցվել, հաղորդում է ТАСС-ը:

Ռուսաստանում վարակման դեպքերի ընդհանուր թվի մոտ 1/3-ը բաժին է ընկնում Մոսկվային:

Համաճարակի սկզբից մինչ այժմ Ռուսաստանի մայրաքաղաքում կորոնավիրուսով վարակման ավելի քան 272 523 դեպք է գրանցվել, 730-ը՝ վերջին 24 ժամում: 231 483 վարակակիր ապաքինվել է, 5016-ը՝ մահացել:

Գրում է՝ Tert.am -ը:

Loading...