13:43   16-09-2020
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Մեքսիկայի նախագահին՝ Անկախության օրվա առթիվ
Թողնել մեկնաբանություն

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեքսիկական Միացյալ Նահանգների նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախագահ Արմեն Սարգսյանը մասնավորապես նշել է, որ Հայաստանը շահագրգռված է խորացնելու և ընդլայնելու Մեքսիկայի հետ բազմաշերտ համագործակցությունը:

Հանրապետության նախագահն Անդրես Մանուել Լոպես Օբրադորին մաղթել է քաջառողջություն և հաջողություն, իսկ Մեքսիկայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն: 

Loading...