13:49   16-09-2020
Թրամփը հայտարարել է Մերձավոր Արևելքում «համապարփակ խաղաղության» համար հիմքերի առկայության մասին
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Բահրեյնի, ԱՄԷ-ի ու Իսրայելի միջև առաջիկա համաձայնագիրը հիմք կդառնա Մերձավոր Արևելքում «համապարփակ խաղաղության» համար: ԱՄՆ նախագահի ելույթը հեռարձակվել է Սպիտակ տան Twitter- ով:

«Տասնամյակների տարաձայնություններից և հակամարտություններից հետո մենք նշում ենք նոր Մերձավոր Արևելքի արշալույսը: Միասին այս համաձայնագրերը հիմք կդառնան ամբողջ տարածաշրջանում համապարփակ խաղաղության համար: Ոչ ոք չէր կարծում, որ դա հնարավոր է», – ասել է Թրամփը ելույթի ժամանակ՝ համաձայնագրերի ստորագրումից առաջ:

Ավելի վաղ Բահրեյնի Թագավորությունն ու ԱՄԷ-ն, Թրամփի միջնորդությամբ, պայմանավորվել էին Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել: Ստորագրման արարողությունը նախատեսված է սեպտեմբերի 15-ին, Սպիտակ տանը:

Գրում է՝ 1in.am -ը:

Loading...